«Սյունիքում հանդիպումները տեղի են ունենում սադրանքի փորձերի պայմաններում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.

Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի և ժողովրդի վստահության կառավարության կազմավորման օրակարգով հանրապետության տարածքում անցկացվող քաղաքացիական ժողովների շրջանակում «Նոր Հայաստան» ճակատի Կապանում կազմակերպված հավաք-հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետի խորհրդականի և Կապանի քաղաքապետի գլխավորությամբ մի խումբ անձինք պարբերաբար փորձել են խոչընդոտել հանդիպումը և սադրել նրա մասնակիցներին:

Հանդիպմանը ներկա մի քանի տասնյակ ոստիկանները հանցավոր անգործություն են դրսևորել, թեպետ հանդիպման մասնակիցները բազմիցս դիմել են նրանց՝ հորդորելով օրենքով սահմանված կարգով ապահովել խաղաղ հավաքի անվտանգությունն ու ընթացքը:




Լրահոս