Աշակերտուհուն ձերբակալել են քիմիայի անհաջող փորձի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում քիմիայի անհաջող փորձի պատճառով ձերբակալվել է 16-ամյա աշակերտուհին: Կիրա Ուիլմոթին դպրոցում զենքի ու վտանգավոր պայթուցիկ նյութերի օգտագործման մեղադրանք է առաջադրվել: Զենքը ջրի սովորական շիշն է, իսկ պայթուցիկ նյութը` կենցաղային քիմիան:
Աշակերտուհին մի տարայում է հավաքել լայնորեն տարածված եւ հասանելի նյութեր: Արդյունքում շշի կափարիչը թռել է, իսկ խառնուրդը` ծխարձակել:
Փորձը տեղի է ունեցել դպրոցի բակում, ուստի ոչ ոք չի տուժել, դպրոցական գույքին եւս վնաս չի հասցվել; Այդուհանդերձ, նրան կհեռացնեն դպրոցից եւ նա ստիպված կլինի դպրոցն ավարտել էքստեռն կարգով` հասարակության համար վտանգավոր դեռահասների հետ աշխատող մասնագետների հսկողության տակ: Եւ դա այն պայմաններում, որ Բարթոու դպրոցում Կիրա Ուիլմոթը օրինակելի աշակերտ էր համարվում: Քաղաքի բնակիչներն ու Facebook սոցցանցի օգտատերերը ստորագրություններ են հավաքում ի պաշտպանություն հեռացված աղջկա:
news .am




Լրահոս