Օգնիր եղբորդ նախաձեռնությունը 4 մլն դրամ է փոխանցել Քաշաթաղ հիմնադրամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու եւ բնակարանաշինական ծրագիրը ամբողջացնելու  նպատակով այս շաբաթ “Օգնիր եղբորդ”  նախաձեռնությունը  4 մլն դրամի փոխանցում է կատարել “Քաշաթաղ” հիմնադրամին: Հիշեցնենք, որ դեռեւս 2012-ի հոկտեմբերին “Օգնիր եղբորդ”  նախաձեռնության կողմից  5 մլն դրամի  փոխանցում էր կատարվել “Քաշաթաղ” հիմնադրամին, ինչպես նաեւ եւս 4 մլն դրամ` մարտի 5-ին։
Նախաձեռնությունը շարունակում է նաեւ պարենային օգնություն տրամադրել Հայաստանում եւ Արցախում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Աջակցության ծրագրերի շրջանակներում վերջին օրերին նախաձեռնության կողմից Արցախում հաստատված սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է շուրջ  50 պարենային ծանրոց:
“Օգնիր եղբորդ” նախաձեռնող խումբն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական եւ բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարեւոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։




Լրահոս