Մայիսի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ճամբարակի Արցախի փողոցում “Օպել-Վեկտրա” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորակը: Պատահարի հետևանքով վարորդը` 1977 թ. ծնված Սամվել Ղավալյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
























