
Մայիսի 2-ին, ժամը 17.00-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի դիմաց իրար են բախվել “ԳԱԶ-31029” և “Հոնդա” մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարից հետո “ԳԱԶ-31029”-ի վարորդը` 1936 թ. ծնված Հովհաննես Նահապետյանը, իջնելով ավտոմեքենայից՝ մահացել է: Կատարվում է քննություն: