
Տարվա սկզբից Ադրբեջանն ավելի քան 4800 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ սահմանին:
Հայաստանի ՊՆ տվյալներով՝ Ադրբեջանի Զինված ուժերը մոտ 790 անգամ օգտագործել են դիպուկահար զենք, մոտ 255 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում մոտ 150 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 6 հայ զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ: 2012 թվականին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 16 300 անգամ: