Հայ լեռնագնացները առաջին անգամ կմասնակցեն էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 փառատոնին: Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցել մայիսի 6-11 Էլբրուսում (Եվրոպայի ամենաբարձր լեռ) կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի Red Fox Elbrus Race 2013 ամենամյա փառատոնին: Հայաստանը փառատոնին կներկայացնեն ֆեդերացիայի լավագույն մարզիկները՝ Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը, Հովհաննես Մարտիրոսյանը:
Փառատոնին կմասնակցեն նաեւ լեռնագնացներ Ռուսաստանից, Ուկրանիայից, Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից: