
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ դեկտեմբերի 16-ին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին: Ղազախի ուղղությամբ իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Հայկական կողմից մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Սվեդբերգը և Սայմոն Թիլլերը: