
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրապարակել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ սկանդալային վեճի տեսանյութը:
Ավակովի և Սաակաշվիլիի միջև վեճը բռնկվել էր բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ընթացքում: Ի պատասխան Սաակաշվիլիի մեղադրանքների՝ Ավակովը նրա երեսին ջուր էր լցրել:
Իր հերթին, Սաակաշվիլին պահանջել էր ներկայացնել դեպքի տեսագրությունը՝ Ավակովի պահվածքը ոչ արժանավայել և սադրիչ անվանելով: