
Ադրբեջանում ինքնասպանություն է գործել օրեր առաջ անհայտ կորած Պաշտպանության նախարարության աշխատակից, գնդապետ-լեյտենանտ Մեհման Մուսաևը: Նրան գտել են Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող “Շաֆա” ֆուտբոլային խաղադաշտի մոտակայքում՝ ձեռքերի երակները կտրված վիճակում: Ըստ նախնական վարկածի՝ ռազմական բարձրաստիճան պաշտոնյան ինքնասպան է եղել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է հետաքննություն: