Եվրամիության բոլոր 28 երկրները մտադիր են երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները ևս կես տարվով: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԵՄ ներկայացուցչին:
ԵՄ բարձրաստիճան աղբյուրը պարզաբանում է, որ պատժամիջոցների երկարաձգման հարցով քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 18-ին և կանցնի առանց բանավեճերի:
Ընդ որում, ավելի վաղ Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ, հակառակը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղյալ համարվել մոտակա ամիսներին:
Հիշեցնենք, որ իտալացի, ֆրանսիացի, գերմանացի և մի շարք այլ եվրոպացի ֆերմերներ և արդյունաբերողներ դեմ են ՌԴ դեմ պատժամիջոցներին, որոնցից տուժում է միայն ԵՄ տնտեսությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան