
Այսօր՝ մայիսի 3-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հատուկ ուշադրության են արժանացել Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարեւորվել է դրանց անցկացումը օրինականության եւ ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակներում: