ՊՆ-ում քննարկել են բանակի նյութատեխնիկական ապահովման խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը եւ զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:
Ներկայացված զեկույցներն ունեցել են երկու ուղղվածություն. առաջին՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական բազան հարստացնելու համար կազմակերպվող գնումների եւ մատակարարումների գործընթացը, երկրորդ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ թե՜ գնումներն ու մատակարարումները, թե՜ ռազմաարդյունաբերական պլանավորումը գտնվում է ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: ,Հարկ է նաեւ նկատել, որ այս ոլորտները վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել են զգալի առաջընթաց, որը պայմանավորված է մեր կողմից իրականացված միջոցառումներովե,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:




Լրահոս