Օրվա բաղադրատոմս՝ դդմիկով կարկանդակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղադրիչներ

դդմիկ – 2 հատ
ալյուր – 3 բաժակ
ձու – 3 հատ
լոլիկ – 1 հատ
պանիր քերած – 100գր
պաքսիմատ – 100գր
աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Մաքրում ենք դդմիկը, անցկացնում քերիչով, թողնում ենք 10 րոպե, ապա քամում առաջացած հեղուկը (հեղուկ պետք է չմնա): Ավելացնում ենք ձուն, աղը, ալյուրն ու խառնում: Կտրատում ենք լոլիկը կլոր շերտերով:

Պատում ենք ձևամանը պերգամենտային թղթով, մեջը լցնում ենք պաքսիմատը, վրան ավելացնում ենք դդմիկային զնագվածն ու հարթեցնում: Ապա վրան շարում ենք կլոր շերտերով կտրատված լոլիկը, վրան լցնում ենք քերած պանիրը ու դնում ջեռոցի մեջ 30 րոպե 200 ատսիճանում:

Անջատում ենք ջեռոցը և թողնում ենք, որ կարկանդակը մնա տաք ջեռոցում ևս 15 րոպե:
Ապա հանում ենք պատրաստի կարկանդակը ձևամանից և մատուցում:

Մատուցելիս դդմիկով կարկանդակի վրա շաղ տվեք մանր կտրատված կանաչի:




Լրահոս