ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2012թ. դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» օրենք էր ընդունվել, որը, պարզվում է, լուրջ խնդիրներ է առաջացրել փոքր եւ միջին բիզնեսի համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ օրենքի ընդունման ժամանակ կողմ քվեարկած 70 պատգամավորի առնվազն մի մասը տեղյակ չի եղել, թե ինչ «փորձանք» կարող է դառնալ այդ օրինագիծը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու փոքր եւ միջին բիզնեսին հարվածող օրինագիծ ընդունեցիք, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այսպիսի պատասխան տվեց. «Ե՞րբ է ընդունվել, ընդունվե՞լ է արդեն: Հա՛, ուզում եմ հիշեմ, դրա համար չեմ կարողանում հիմա պատասխանել… Որովհետեւ ընդեղ բաներ կար, որ խթանում էր, ինչ-որ բաներ կար, որ խանգարում էր»: Նույն խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) եւս զարմացավ, որ իրենք այդ օրենքին կողմ են քվեարկել. «Չեմ կարծում, որ տենց օրենք դուրս գա. էդ թյուրիմացություն ա, պետք ա շտկել»:




Լրահոս