«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մնաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին սպասելով՝ մեր երկրում ընդունելու երազանքով։ Մոտ մեկ ամիս առաջ մամուլում հրապարակում եղավ, թե այս ամիս ՌԴ վարչապետը Հայաստան Է ժամանելու։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, թե Դմիտրի Մեդվեդևը ՀՀ կժամանի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։ Սակայն կառավարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ հեռանկարում նման այց չկա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։