Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է իր ապագային վերաբերող հարցերին:
«Այսօր ես այդ հարցի պատասխանը չունեմ: Հաջորդ շաբաթ կունենամ, քանի որ արդեն հստակություն կլինի»,- նշել է իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ տարվա ամռանը: