«Իսլամական պետության» զինյալները շնորհակալություն են հայտնել Օբամային (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալները տեսաուղերձ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, փոխանցում է Lifenews-ը:

Ահաբեկիչների խոսքով՝ հենց նա է կանգնած եղել խալիֆաթի ակունքներում և ջիհադը նոր մակարդակի հասցրել: Ահաբեկիչները շնորհակալություն են հայտնում ԱՄՆ նախագահին Մուամար Քադաֆիի սպանության և նրանց զենք տրամադրելու համար, որի օգնությամբ նրանք մարտնչում են Օբամայի թշնամիների դեմ:

«Օբաման իսկական հերոս է: Նրա շնորհիվ մենք ազատվեցինք այլախոս կառավարություններից, որոնք չեն հետևում շարիաթի օրենքներին: Օբաման օգնեց մեզ ազատվել Քադաֆիից, ով խոչընդոտ էր մեզ համար: Եվ այժմ, շնորհիվ ողորմած Ալլահի, մեր բոլոր խմբավորումները միավորվել են»,-ասվում է ուղերձում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս