ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանական համակարգեր կտեղակայի Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն մտադիր է հակաօդային պաշտպանական համակարգեր տեղակայել Թուրքիայում, փոխանցում է Reuters-ը:

Անկարան կարող է ստանալ ռազմական ինքնաթիռ, որը հագեցած է ռադիոտեղորոշիչ համակարգերով, ինչպես նաև սուզանավեր՝ հականավային և զենիթահրթիռային համակարգերով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիայում հակաօդային պաշտպանական համակարգերի տեղակայումը պայմանավորված է նրանով, որ երկրի սահմանների մոտ շարունակվում է կոնֆլիկտը, և տեղակայման մասին որոշումն ընդունվել է դեռևս Սու-24-ի կործանումից առաջ:

Սակայն Reuters-ի աղբյուրներից մեկը հայտնում է, որ հակաօդային պաշտպանական համակարգերը նպատակ ունեն նվազագույնի հասցնել Անկարայի ռիսկերը՝ ռուսական ինքնաթիռի վրա հերթական հարձակման դեպքում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս