ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին Հայաստանում սկսվել է նոր թանկացումների ալիք: Թանկացել են ոչ միայն սրտանոթային եւ աչքի համար նախատեսված դեղերը, այլեւ սննդամթերքն ու կոսմետիկ միջոցները: Ինչո՞ւ են թանկանում. «Ժողովուրդ»-ի հարցին Երեւանի ավագանու թեկնածու, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Հայաստանում չկա ազատ շուկայական տնտեսություն, գներն ազատ շուկայում չեն ձեւավորվում, այլ ներկրողների եւ իշխանության համաձայնությամբ: Բացի այդ, հնարավոր է՝ գործարարները փորձեն ապրանքաշրջանառության ծավալի կրճատման հետ կապված ապրանքների գները բարձրացնել, որպեսզի իրենց շահույթը չպակասի, որովհետեւ այն անհանգստությունը, որ մենք ունեինք՝ արտագաղթի հետ կապված, արդեն իրեն զգացնել է տալիս: Երկրորդ պատճառն արտարժույթն է, քանի որ Հայաստանում արտարժույթի շուկան երբեւիցե տրամաբանական դաշտում չի գործել: Այն պետք է ձեւավորվի ազատ շուկայական մեխանիզմներով, բայց ձեւավորվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ուղղակի սահմանվող կուրսի շրջանակներում»: Ըստ նրա՝ թանկացումները, հնարավոր է, կապված լինեն նաեւ Երեւանի ավագանու գալիք ընտրությունների հետ:




Լրահոս