130 մլն դրամ` Տավուշի մարզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Տավուշի մարզպետարանին հատկացնել 130 միլիոն դրամ: Այդ գումարն օգտագործվելու է սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար:

Նախագծի ներկայացման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Տավուշի մարզի մի շարք համայնքներում առկա է գազաֆիկացման խնդիր և այդ գումարն ուղղվելու է ֆինանսավորման համար, քանի որ բնակիչները խնդրի լուծման համար չեն կարողանում ապահովել 10 տոկոս համաֆինանսավորումը:

 




Լրահոս