Առողջապահական ոլորտի համագործակցություն Հայաստանի և Քուվեյթի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքումը:

Օրակարգային հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով նշեց, որ կողմերը միմյանց համար առաջնային համարվող հարցերով կկազմակերպեն իրենց համապատասխան փորձագետներից կազմված պատվիրակությունների աշխատանքային այցելություններ, որոնք  նպատակ ունեն փոխադարձաբար ծանոթանալ կողմերի պետությունների առողջապահության համակարգերին:

Կիրականացվեն նաև ուռուցքաբանության բնագավառում մասնագետների միջև խորհրդատվության փոխանակում, ինչպես նաև միմյանց կտրամադրեն վիճակագրական տվյալներ վարակիչ հիվանդությունների արձանագրման վերաբերյալ:




Լրահոս