Երեւանի քաղաքապետարանը, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա հրապարակման, հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում քաղաքապետարանում ոչ թե չարաշահումներ են հայտնաբերվել, այլ թերություններ: Ըստ քաղաքապետարանի՝ նման բան կարող է տեղի ունենալ ցանկացած մեծածավալ աշխատանքի դեպքում: Փաստորեն, երբ ՎՊ-ն նշում է, որ, օրինակ, մի շարք տարածքներ պետք է ոչ թե օտարվեին ուղղակի վաճառքի ձեւով, այլ դրվեին աճուրդի, դա չարաշահում չէ: Երբ ՎՊ-ն նշում է՝ «Ուսումնասիրությունից պարզվել է, որ թեեւ պայմանագրով նախատեսված եւ ընդունման ակտով սահմանված աշխատանքները կատարվել են, սակայն արդյունքում նշված տարածքում որեւէ ծառ չկա», սա չարաշահում չէ: Երբ ՎՊ-ն բացահայտում է 24,8 մլն դրամի անորակ շինաշխատանքներ կամ 8,2 մլն դրամի հավելագրումներ, դա չարաշահում չէ, այլ թերություն: Նույն տրամաբանությամբ թերություն կարելի է համարել նաեւ «ատկատը» կամ կոռուպցիան: Սա էլ ոմանց մոտ բնավորության թերություն է՝ երեւի ռուս աստղերի հետ մեծածավալ շփումների արդյունքում:
ԹԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ