Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստում հանդես եկավ հայտարարությամբ և ներկայացրեց թռիչքների կարգավորման նոր ծրագիրը, որով կարգավորվելու է գործադիրի անդամների թռիչքների կարգը:
Հարությունյանը նշեց, որ աշխատանքներ են ընթանում, որ փոխվի գործադիրի անդամների ճանապարհորդելու քաղաքականությունը: Դավիթ Հարությունյանի խոսքով` հիմնական կանոնը հետևյալն է՝ գործադիրի հասարակ աշխատակիցները պետք է օգտվեն բացառապես էկոնոմ դասի չվերթներից, ընդ որում` գնվելու է ամենաէժան տոմսը, որը չի նախատեսում վերադարձ և ժամկետի փոփոխում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով նախագծին, ասաց, որ մինչև գործածության մեջ դնելը, պետք է բոլոր նախարարների կարծիքը իմանալ: «Բոլորի կարծիքն ունեցեք, մի հատ քննարկենք»,- եզրափակեց Աբրահամյանը: