Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 495.500.0 հազար դրամ: Նախագիծը կառավարությանը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:
Գումարն անհրաժեշտ է սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանված նոր սակագների 2015 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված ոռոգման համակարգի ընկերություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար:
«Մենք 2015 թվականի բյուջեում չենք նախատեսել տարբերությունը և սա ուղիղ պետք է գնա հոսանքի գումար` առանց որևէ մի դրամ այս կողմ, այն կողմ անելու»,- նշեց վարչապետը: