
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրած նշանակալի բարեգործության համար «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ, բարերար Գաբրիել Չենբերջյանը և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանը պարգևատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։