ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ սիրիական ճգնաժամն անհրաժեշտ է լուծել միայն քաղաքական ճանապարհով, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Սիրիայում իրավիճակը պետք է կարգավորվի միայն քաղաքական ճանապարհով: Եվ որքան հնարավոր է շուտ: Ավելի քիչ զոհեր և սպառնալիքներ կլինեն»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոնֆլիկտի լուծման ծրագիր ունի, և, որքան էլ որ զարմանալի լինի, այն շատ հարցերում համընկնում է արևմտյան երկրների ծրագրի հետ:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել սիրիական բանակին, որը պայքարում է «Իսլամական պետության» դեմ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան