ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչքան մոտենում է, այդքան ցինիզմի տարրերն ավելի են մեծանում… ուղղակի ստում են, դա վաղուց հղկված տեխնոլոգիա է՝ ընտրողներին մոբիլիզացնել այս կամ այն ուժի շուրջ»:

Հովհաննես Քոչարյան

Դեռ մեծ հարցական է, թե որոնք են իրականում ցինիզմի տարրերը՝ ՀՀԿ-ականների կողմից մարզերի բնակիչներին Երեւանում հաշվառելու մասին ոչ իշխանական ուժերի կողմից տարածվող լուրե՞րը, թե՞ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի եւ նման պաշտոնյաների նմանատիպ հայտարարությունները: Հ. Քոչարյանը պաշտոնապես մի բան հայտարարելուց առաջ մոռանում է, որ այս երկրում մարդիկ վաղուց արդեն պաշտոնապես հայտարարված բաներին չեն հավատում: Բոլոր ընտրությունների ժամանակ էլ նույն երեւույթները եղել են, եւ ամեն անգամ պաշտոնյաները հայտարարել են, որ նման բան չկա:




Լրահոս