Դոնբասում ռուսական զորքեր չկան: Նման հայտարարությամբ մեծ մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Մենք երբեք չեն ասել, որ այնտեղ չկան մարդիկ, ովքեր զբաղվում են ռազմական ոլորտում որոշ հարցերով, սակայն դա չի նշանակում, որ այնտեղ առկա են ռուսական զորքեր»,-ընդգծել է Պուտինը:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը շահագրիռ է Ուկրաինայի հարավ-արևելքում կոնֆլիկտի շուտափույթ կարգավորման հարցում:
Կիևի և Դոնբասի միջև գերիներին փոխանակման հարցի հետ կապված՝ Պուտինը հայտարարել է, որ գերիների փոխանակումն անհրաժեշտ է իրականացնել «բոլորը՝ բոլորի» ձևաչափով: Նրա խոսքով՝ նման դիրքորոշումն աջակցում է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը չի պատրաստվում սահմանափակումներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան