«Այն մթնոլորտը, որը ձեւավորվել է, թույլ է տալիս մտածելու, որ ընտրությունները կանցնեն ավելի նորմալ պայմաններում, չեն լինի դրսեւորումներ, որոնք ստվեր կգցեն ընտրական գործընթացի վրա»:
Իրականում ճիշտ հակառակն է՝ այն մթնոլորտը, որը ձեւավորվել է, թույլ է տալիս մտածելու, որ ընտրությունները, ինչպես միշտ, կանցնեն ոչ նորմալ պայմաններում, դրսեւորումներ արդեն կան եւ կլինեն: Իսկ ընտրական գործընթացի վրա ստվերը նոր չէ, որ գցված է. դեռ 1996թ. սկսած՝ մեր երկրում բոլոր ընտրական գործընթացների վրա ստվեր է գցված եղել, եւ այդ ստվերն այնքան մեծ է, որ դրանից ազատվելու ելքն արդեն չեն էլ փնտրում, այլ ուղղակի համակերպվում են: Իսկ Գագիկ Մինասյանի նման իշխանական չինովնիկներն իրենց հայտարարություններով միայն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում այդ ստվերի համար: