«Արմավիրի մարզում նույնպես «Նոր Հայաստան»-ի հանդիպումները տեղի են ունենում սադրանքի փորձերի և ոստիկանության հանցավոր անգործության պայմաններում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 17-ին, Էջմիածնում կազմակերպված «Նոր Հայաստան» ճակատի հավաք-հանդիպումը տեղի է ունեցել նախորդ օրը Սյունիքում տեղի ունեցածի սցենարով:
Այս անգամ հանդիպումը խոչընդոտելու փորձ են արել որպես ԵԿՄ-ի Էջմիածնի ներկայացուցիչ հանդես եկած մի կին և նրան միացած մի խումբ անձինք:
Ինչպես նախորդ օրվա ընթացքում, այսօր նույնպես ոստիկանները հանցավոր անգործություն են դրսևորել և միայն բախման վտանգ առաջանալու դեպքում են միջամտելու փորձ արել, սակայն այդ միջամտությունը գլխավորապես եղել է իմիտացիոն բնույթի»:




Լրահոս