Նոր տարվան ընդառաջ` մենք շատ բաների մասին ենք մտածում ու ծրագրեր կազմում` տոնական մենյու, զարդարված տուն, վառ հանդերձանք և այլն: Եթե տանը երեխաներ կան, իհարկե հնարավոր չէ մոռանալ Ձմեռ Պապի մասին: Նրա նման կարող է հագնվել մտերիմներից ինչ-որ մեկը, ընկերները կամ բարեկամները: Կարող է լինել նաև հրավիրված պրոֆեսիոնալ դերասան:
Իսկ ահա ԱՄՆ-ում կա այսպիսի ավանդույթ, երբ երեխաներին տանում են առևտրի կենտրոններ, որտեղ նրանք նստում են Ձմեռ Պապի գիրկը և նրանից խնդրում այն, ինչ ցանկանում են: Ամեն դեպքում, որտեղ էլ որ գտնվելիս լինեք, պետք է ուշադրություն դարձնել մարդու ընտրության վրա, չէ՞ որ նա ձեր երեխային է զվարճացնելու, հակառակ դեպքում` կարող եք այսօրվա մեր ֆոտոշարքի հերոսներից դառնալ:
Շատ ակնհայտ երևում է` ինչքան ստեղծագործական մոտեցում կա կոստյումի ընտրության հարցում
Ինչ-որ բան Ձմեռ Պապի դուրը չի եկել
Հրեշտակս
Այլ աշխարհի Ձմեռ Պապ
Արդեն տոնել է
Աստված չանի` նրան երազումդ տեսնես
Ժամանակն է, որ նա թմրանյութ այլևս չօգտագործի
Ով է համարձակվել նեղացնել ծերուկին
Նորից համեցեք
Ես Նոր տարվա տիրակալն եմ