ԿՇՏԿԻ՞ ԻՐ ԽՈՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը լծվել է իր խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին ՀՀ գրողների միության անդամ դարձնելու գործին: Չիբուխչյանը գրավոր դիմել է ՀԳՄ Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ Սամվել Բեգլարյանին՝ հայտնելով. «Հեղինակ եմ շուրջ 130 գրքերի, պիեսների, հոդվածների: Ցանկանում եմ անդամագրվել ՀՀ գրողների միությանը: Խնդրում եմ Ձեր հեղինակավոր երաշխավորությունը»: Բեգլարյանն այս առթիվ կարծիք է գրել. «Լ. Չիբուխչյանը բեղմնավոր գրիչ ունի, բազմաթիվ գրքերի հեղինակ է՝ նվիրված պատմական ու երեւելի անձանց, ինչպիսիք են Պետրոս Առաջինը, Վլադիմիր Պուտինը, Ջոն Էվանսը, Ռալֆ Յիրիկյանը, Սերժ Սարգսյանը: Նրա գրելաոճը առանձնահատուկ է, ունի հարուստ բառապաշար, սակայն երբեմն արտահայտում է խճողված մտքեր՝ հայերենին անհարիր շարահյուսությամբ: Կարծում ենք, որ Չիբուխչյանը, հենվելով իր անհատնում աշխատասիրությանը, կշտկի իր ստեղծագործական խոտանը եւ ՀԳՄ շարքերն ընդունվելուց հետո ավելի պատասխանատվությամբ կվերաբերվի իր գրավոր խոսքին եւ կհեղինակի նորանոր գրքեր»: Նշենք, որ 2008թ. Չիբուխչյանը Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ տպագրված, Ս. Սարգսյանին նվիրված 479-էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողում գրել է. «Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից, կտրված պորտով էլ դեռ մեծանում ես ինքդ քո քորից»:




Լրահոս