Ինչը նախկինում դատված տղամարդուն ստիպեց ծեծի ենթարկել տարեց մորը. արտակարգ դեպք` Չարենցավանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում դատված, դատվածությունը մարված 46-ամյա Արթուր Մաղաքյանը կրկին ամբաստանյալի աթոռին է հայտնվել: Այս անգամ նա մեղադրվում է 70-ամյա մորը ծեծելու մեջ:

ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է, որ որդու նման զազրելի արարքի պատճառը եղել է մոր կողմից դիտողություն ստանալը:

Այսպես, Արթուրն իրենց տան խոհանոցում ափսե կոտրելուց հետո մոր կողմից դիտողություն ստանալով՝ նախ վիճել է նրա հետ, ապա` բռունցքներով և ձեռնափայտով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով գլխի, ձախ նախաբազկի, կրծքավանդակի ձախ կեսի արյունազեղումների ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ), իսկ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դեպքը տեղի է ունեցել Չարենցավանի տարածաշրջանում:




Լրահոս