Financial Times պարբերականի տվյալների համաձայն՝ ահաբեկիչների շարքերը կամավոր համալրած օտարերկրացիները ամսական 600-1000 դոլար են ստանում, իսկ տեղի բնակիչները, ովքեր հավատարմության երդում են տվել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին, վճարում են 200-300 դոլար:
Ինչպես նաև նրանք, ովքեր նման երդում չեն տվել, ստանում են 50-150 դոլար:
Բացի այդ` ջիհադիստները կնոջ կամ ստրկուհու համար հավելավճար են ստանում՝ 50 դոլար, երեխաների համար՝ 35 դոլար:
Պարբերականի փոխանցմամբ՝ ահաբեկիչների դիրքերը համալրելը բավականին շահավետ է. բուժաշխատողները, օրինակ, ավելի քան 300 դոլար են ստանում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան