ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԿ Է` ԿԵՐԳԻ
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Էլինա Չոլախյանը: Հիշեցնենք, որ  «Մանկական Նոր ալիք»-ի հայաստանյան կիսաեզրափակչին մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը` Անգելինա Գասպարյանը, որը չանցավ եզրափակիչ, բայց…  «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթի բացմանը Անգելինան հանդես կգա Անի Լորակի հետ համատեղ կատարմամբ: Փոքրիկ երգչուհու պրոդյուսեր Քնարիկ Սասունյանի փոխանցմամբ՝ երգը դեռեւս ընտրված չէ, սակայն դա կլինի Անի Լորակի երգացանկից որեւէ ստեղծագործություն:

ԲԱՐԻ ԼՈՒՐ
Ապրիլի 29-ին դերասան-ամուսիններ Սիրանույշ Լազյանն ու Սամվել Դանիելյանը երկրորդ անգամ ծնող են դարձել: Նրանք կրկին դուստր են ունեցել: Փոքրիկը ծնվել է 2.4 կգ քաշով եւ 46 սմ հասակով: Ի դեպ, նորածնի անունը ընտրել են մեծ աղջկա ցանկությամբ եւ նրան Մարիա են կոչել: Նորաթուխ հայրիկն արդեն տեսել է աղջկան եւ խոստովանել, թե մտածում էր՝ երկրորդի դեպքում ավելի պատրաստված կլինի, հեշտ կհաղթահարի հուզմունքը, բայց փոքրիկին  տեսնելուն պես հասկացել է, որ ամեն երեխայի հետ հույզերը լրիվ տարբեր են: Քանի դեռ Սիրանույշը հիվանդանոցում է, Սամվելը մտածում է կնոջն օրիգինալ անակնկալ մատուցելու մասին:

ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻՆ
Էմմին շուտով ունկնդրին կներկայացնի իր նոր՝ «Գտա քեզ» երգի տեսահոլովակը: Երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը, բառերը՝ Գայանե Ավետիսյանը, հոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, իսկ օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը: Երգչուհու խոսքով՝ տեսահոլովակի մեջ օգտագործվել են շատ հայելիներ եւ տեսողական էֆեկտներ: Իսկ իր կերպարի վրա աշխատել են ոճաբան Սերժ Հարությունյանն ու  դիմահարդար Մերի Պողոսյանը: Հագուստի ընտրության հարցում էլ օգնել է երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը:  Տեսահոլովակի պրեմիերան կկայանա մայիսին:




Լրահոս