Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 02.20-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Սիմոն Մ.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 10.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրանյան փողոցում վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Գևորգ Ա.-ին, ով դեկտեմբերի 16-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 1981 թ. ծնված Ադելինա Ա.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 18-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կողբ գյուղում վրաերթի է ենթարկել 12 տարեկան աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս