ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ երկու երեխա ունեցող ծնողը, ըստ օրենքի, չի զորակոչվում բանակ: Իսկ եթե երկրորդ երեխան ծնվում է հոր` բանակում եղած ժամանակ, նրան զորացրո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե այո՛, ապա ի՞նչ ժամկետներում:

Արմեն Միքայելյան (26 տարեկան, իրավաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ընթերցող Արմեն Միքայելյանի բարձրացրած հարցը կարգավորվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով:  Այդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ այն զինծառայողները, որոնք պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ձեռք են բերում նույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք, վաղաժամկետ արձակվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերից 1-ամսյա ժամկետում:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Գործող կարգը բոլոր ժամանակներում է կիրառվել, եւ Արմեն Միքայելյանը թերեւս իր շրջապատից էլ հավաստիացած լիներ, որ երկրորդ երեխան ունենալուց հետո ինքը ենթակա է զորացրման: Ենթադրում ենք, որ ընթերցողը նման հարցադրմամբ է հանդես եկել ավելի շատ ճշտած լինելու համար, թե արդյոք օրենքը փոփոխությունների չի ենթարկվել:




Լրահոս