Armenian text to speach

Պուտինը հակառուսական բնույթ չի տեսնում Սաուդյան Արաբիայի ստեղծած հակաահաբեկչական կոալիցիայի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեծ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծած նոր հակաահաբեկչական կոալիցայի մասին հարցին, պատասխանել է, որ այն հակառուսական բնույթ չի կրում:

«Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան, կարծում ենք, հակառուսական բնույթ չի կրում: Բացի Թուրքիայից, որը թշնամական քայլ կատարեց մեր պետության դեմ, որից հետո վատթարացան հարաբերություները, կան նաև Եգիպտոսը և այլ երկրներ: Դաշինքի նախաձեռնողը Սաուդյան Արաբիան է, որի հետ մենք տարբեր մոտեցումներ ունենք սիրիական ճգնաժամի լուծման հարցում: Կան նաև ընդհանուր մոտեցումներ, մենք նրանց հետ կապի մեջ ենք»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն իր զարմանքն է հայտնել՝ կապված այն հարցի հետ, թե ինչու երկրները, որոնք ներառված են Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայում, համալրված են նաև ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի շարքերում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան քննարկում է Սիրիա հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հարցը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս