ՀԱՐՑ. Եղբայրս Մոսկվայից իր մեքենան ուղարկել է ինձ նվեր: Խնդրում եմ ասել՝ այդ մեքենան պարտադիր պե՞տք է մաքսազերծվի, թե՞ կարող եմ ռուսական համարներով այստեղ ազատ վարել այն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես նվիրատվություն ստացված ավտոմեքենաների ներմուծման դեպքում որեւէ առանձնահատկություն օրենսդրությամբ սահմանված չէ: ՀՀ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ԱՏԳԱԱ 8703 ծածկագրին դասվող մարդատար ավտոմեքենաների ներմուծման դեպքում գանձվում են համապատասխան մաքսային վճարներ, այդ թվում` մաքսատուրք, մաքսավճար, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական վճար, օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաեւ ակցիզային հարկ:
ՀՀ ՄՕ-ի 37-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետի համաձայն` օտարերկրյա անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ԱՏԳԱԱ 8703 ծածկագրին դասվող մարդատար ավտոմեքենաների բացթողումը թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, սակայն օտարերկրյա անձի՝ ՀՀ-ում գտնվելու` օրենքով սահմանված ժամկետից ոչ ավելի ժամկետով: Իսկ ՀՀ ՄՕ-ի 38-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8703 ծածկագրին դասվող մարդատար ավտոմեքենաների տեղափոխումը ՀՀ ՄՕ-ի սահմանով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է 1 տարվա ընթացքում միայն 2 անգամ` 15 օրը չգերազանցող ժամկետով:
Նշենք, որ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ ՀՀ մաքսային օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ վճարների. մասնավորապես կարող են գանձվել նաեւ բնապահպանական եւ ճանապարհային վճարներ:
հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, նվեր ստանալու դեպքում էլ անգամ քաղաքացին պարտավոր է օրենքով սահմանված որոշակի վճարներ կատարել: