ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին հավանաբար դուր չեն գալիս Ազգային ժողովի արտահերթ նիստերը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Տաճատ Վարդապետյանն ու Վոլոդյա Բադալյանը կարծես թե դժգոհում են խորհրդարանի արտահերթ աշխատանքից:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ կարող է փախստական համարվել:

Ռուզաննա Մանուկյան (62 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ փախuտական է համարվում՝
1) այն oտարերկրյա քաղաքացին, որը ռաuայական, կրոնական, ազգային, uոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրu եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում oգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով չունենալով քաղաքացիություն եւ գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրu՝ չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ.
2) այն oտարերկրյա քաղաքացին, որը uտիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իuկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկիրը համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հաuարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո 2013թ. ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների թիվը կազմել է շուրջ 86 հազար 200 մարդ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ո՞ր կատեգորիաների անձինք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:

Երանուհի Ղազարյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն՝
1. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
2. Այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
3.Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
4. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,
7. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,
8. «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք,
9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները,
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկն իր ընտրությամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք են ընդունվում նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ամuական դրամական բավարարումը եւ uննդի փոխհատուցման գումարը:




Լրահոս