ՀՀ առողջապահության նախարար Արմեն ՄուրադյաննԻրանական ժողովրդային ապահովագրական ընկերության պատվիրակության անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է դեկտեմբերի 13-15-ը Թեհրան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները: Բարձր գնահատելով հարևան երկրի առողջապահական համակարգի մոտեցումներն ու ծրագրերը` Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարիհետ քննարկվել է և որոշվել ստեղծել հայ-իրանական աշխատանքային խումբ:«Մեզ համար շատ կարևոր պայմանավորվածություններ կարողացանք քննարկել և ձեռք բերել: Հայ-իրանական աշխատանքային խումբը իրանական կողմի հետ կքննարկի Հայաստանում հնարավոր հիվանդանոցային համալիրի կամ պոլիկլինիկայի շինարարությանհարցը, ըստ կարիքների, որը մենք կներկայացնենք մեր աշխատանքային խմբին:
Կձևավորենքընդհանրացված մոտեցում, որը կամրագրենք հաջորդ տարվա սկզբինԻրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի`Հայաստան այցի ժամանակ»,-նշել է Արմեն Մուրադյանը: Ըստ նրա, աշխատանքային քայլերը պետք է իրականացվեն ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:
Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանն ու Իրանական ժողովրդային ապահովագրական ընկերության պատվիրակության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ՀՀ առողջապահության նախարարին ընդունելության համար, պատրաստակամություն են հայտնել համագործակցել աշխատանքային խմբի անդամների հետ` կյանքի կոչելու նախանշված ծրագրերը:
Արմեն Մուրադյանը նաև նշել է, որ աշխատանքային խմբի օրակարգում կլինեն նաև դեղորայքային քաղաքականությանը վերաբերող հարցերը:
ՀՀ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտել իրանական պատվիրակներին, անձամբ` Լևոն Ահարոնյանին` նշելով, որ երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև կան գործակցության մեծ հեռանկարներ: ՀՀ առողջապահության նախարարությունը շահագրգռված է ընդլայնել բարեկամ երկրի հետ գործակցությունը` ի նպաստ երկու ժողովուրդների առողջության,-նշել է ՀՀ առողջապահության նախարարը: