Ֆիլմեր, որոնք արժե նայել Ամանորին (թրեյլերներ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորը Ամանոր չի լինի, եթե չնայեք այն ֆիլմերը, որոնք ջերմացնում են, նոստալգիկ հիշողություններով լցնում, ջերմացնում տոնական հոգեվիճակը:

Մինչ տոները շատ քիչ ժամանակ է մնում, այնպես որ, վերցնում ենք ցուցակը ու պատրաստվում ֆիլմերի դիտմանը: Եվ եթե չեք կողմնորոշվում, թե որից սկսել, կօգնեն թրեյլերները:

Նշենք, որ ֆիլմերը կարող եք դիտել  Armlur.am-ում.

«Արձակուրդ՝ փոխանակմամբ / Отпуск по обмену»

Ֆիլմի մասին:

Այրիս Սիմպկինսը, ով լոնդոնյան Daily Telegraph-ում հարսանյաց թեմաներով հոդվածներ է տպագրում, ապրում է անգլիական պրովինցիաներից մեկում: Նրանից շատ հեռու` Կալիֆոռնիայում, ապրում է Ամանդա Վոդսը, ով գովազդային գործակալություն ունի: Նրանց երկուսի բախտն էլ տղամարդկանց հարցում չի բերում: Իրար գտնելով համացանցի օգնությամբ` Այրիսն ու Ամանդան որոշում են մոռանալ իրենց խնդիրների մասին. նրանք որոշում են փոխանակվել բնակարաններով երկու շաբաթով: Եվ այդ որոշումը փոխում է նրանց կյանքը…

9244

 

«Իրական սեր / Реальная любовь»

Ֆիլմի մասին:

Սերն անմոռանալի է և անհասանելի, առաջացնում է ափսոսանք և հիացմունքի զգացում, այն անսպասելի է և անցանկալի, անհարմար է, անբացատրելի և անհավասար: Սերն իսկապես իշխում է շուրջբոլորը` վարչապետից, ով վայրկենապես սիրահարվում է իր աշխատակցուհուն, մինչև գրողը, ով փախչում է Ֆրանսիայի հարավ` իր կոտրված սիրտը բուժելու:
Love-Actually1-600x391

 

«Վատ Սանտան / Плохой Санта»

Ֆիլմի մասին:

Վիլլին` արտասովոր Սանտա-Կլաուս է: Տարին մեկ անգամ Սուրբծննդյան տոներին նա իր գործընկերոջ հետ թալանում է հերթական խանութը: Նախկինում նա եղել է դատապարտված, բազմիցս ամուսնալուծված, իսկ այժմ Վիլին հարբեցող է և կնամոլ: Նա իսկապես վատ, անտանելի Սանտա է: Սակայն գտնվեց մեկը, ով հավատաց նրան: Եվ Վիլլին իսկական հրաշք պետք է գործի մտադրությունն իրականություն դարձնելու համար:

bad-santa-1080-600x337-2

 

«Չորսը Սուրբ ծնունդ / Четыре Рождества» 

Ֆիլմի մասին:

Բրեդն ու Քեյթը, ովքեր սիրում են իրար, ցանկանում են Ամանորը դիմավորել իրենց ծնողների հետ: Բայց նրանց գործը դժվարանում է քառակի, քանի որ թե’ տղայի, թե’ աղջկա ծնողներն ամուսնալուծված են, ուստի` պետք է մեկ օրում հասցնել չորս տեղ գնալ….
fhd010BWT_Kristin_Chenoweth_007

 

«Նոել / Ноэль»

Ֆիլմի մասին:

Սուրբ Ծնունդը Նյու-Յորքում տարվա ամենալավ ժամանակն է: Ամբողջ քաղաքում վառվում են հազարավոր տոնածառերի լույսեր, որոնք հանգստության և խաղաղության զգացողություն են պարգևում մարդկանց: Բայց կան մարդիկ, որոնց այդ ամենը չի բավականացնում. նրանք ինչ-որ անսպասելի հրաշքի կամ կախարդանքի են սպասում, որի օգնությամբ կկարողանային կտրվել առօրյա հոգսերից:
filmz.ru_f_176750

https://www.youtube.com/watch?v=mM_uNlQVUjs




Լրահոս