Քադաֆիի եղբայրը պնդում է, որ իսլամիստները քիմիական զենք ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» ծայրահեղականները քիմիական զենքով զինանոցներ են առգրավել Լիբիայի հարավում: Այս մասին «Աշ-Շարք ալ-Աուսաթ» համաարաբական թերթի հարցազրույցում հայտարարել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի խորհրդական և զարմիկ Ահմեդ Քադաֆ ադ-Դամը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ուժայինները մեծ քանակությամբ զարին նյարդակաթվածային գազ են տեղափոխում երկրի հարավից հյուսիս, այդ թվում՝ Տրիպոլի մայրաքաղաքի ծայրամասեր: Ադ-Դամը պնդում է, որ ահաբեկիչներն արդեն կիրառել են այդ նյութը անց տարի Լիբիայում, սակայն այն «միջազգային հանրության ուշադրությունից դուրս է մնացել»:

Միևնույն ժամանակ, իսլամիստները շարունակում են նոր տարածքներ գրավել միջերկրածովյա ափերին: Նրանք ավելի վաղ հայտնել էին, որ մտադիր են լիբիական Սիրտը առաջին խոշոր բազան դարձնել Իրաքի և Սիրիայի սահմաններից դուրս:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս