
Դեկտեմբերի 9-ին, այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը միակողմանի կարգով չեղյալ համարեց առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, Սիրիայի կառավարությունը որոշեց պատասխան միջոցներ կիրառել՝ նույնպես չեղյալ համարելով տվյալ համաձայնագիրը. փոխանցում է Regnum-ը՝ հղում անելով SANA գործակալությանը:
Այս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Երկու երկրների միջև համաձայնագիրը կնքվել էր 2009թ. նոյեմբերի 13-ին:
Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիան ողջ պատասխանատվությունը թողնում է Թուրքիային՝ նման քայլի և երկու երկրների միջև հարաբերությունների վրա ազդեցության հետևանքների համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան