Armenian text to speach

Եթե իմ ստորագրությունը որոշիչ է լինելու, կմիանամ նախաձեռնությանը. Էլինար Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ստորև ներկայացնում ենք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի համացանցային գրառումը, որով նա տեղեկացնում է ՀԱԿ-ի տորագրահավաքին միանալու մասին.

.«Ընդունելով հանդերձ ՍԴ դիմելու ՀԱԿ նախաձեռնության հիմնավորումներն ու փաստարկները, հասարակական տրամադրություններն, այնուամենայնիվ ես ոչ մի հույս չունեմ, որ այս հարցով Սահմանադրական Դատարանը կկայացնի անկողմնակալ և լուծում պարունակող որոշում և սա համարում եմ ուժերի անիմաստ վատնում։ Այնպես, ինչպես միշտ է եղել։

Ես կառաջարկեի նախաձեռնության բոլոր հեղինակներին միասին աշխատել նույն ընտրակեղծիքների մեխանիզմի դեմ պայքարի այլ ուղիներ փնտրելու ուղղությամբ։ Ես ինքս պատրաստ եմ հանդես գալ կոնկրետ առաջարկներով։ Բայց եթե վերջին պահին իմ ստորագրությունը այս գործընթացում որոշիչ է լինելու, այդ ժամանակ ես բնականաբար կմիանամ նախաձեռնությանը»։




Լրահոս