«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական քարոզչության պատասխանատուներին հանձնարարվել է սահմանադրական փոփոխությունների թեման մոռացության մատնել: Այս հարցում իշխանական լրատվամիջոցները բնական «դաշնակից» ունեն՝ ի դեմս Ամանորի տոների: Առաջիկա երեք շաբաթներին առանց այդ էլ լրատվության մեջ քաղաքական նորություններն այլեւս հետաքրքրություն չեն ներկայացնում:
Ամանորի տոներից հետո, երբ արդեն լրատվական դաշտը կսկսի ակտիվանալ, իշխանական լրատվամիջոցներում հիմնական շեշտը կդրվի ՀՀ ընտրական օրենսգրքի՝ ոտքից գլուխ փոխոխության ենթարկվելիք նախագծի վրա: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն՝ նոր ընտրական օրենսգիրքը խորհրդարանը պետք է ընդունի մինչեւ եկող տարվա հուլիսի 1-ը: Այսինքն՝ այդ փաստաթղթի մշակելու եւ խորհրդարանում քննարկելու համար իշխանությունները եւ ընդդիմությունն ունենալու են ընդամենը վեց ամիս ժամանակ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: