Էս վախեցել-փախել-եկել ես Երևան, որ փրկվե՞ս Զառայից. Գալուստ Սահակյանը` Սուրիկ Խաչատրյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերով Աժ ամբիոնը «պաշարման» մեջ պահած Զարուհի Փոստանջյանը Սյունիք կատարելիք այցից առաջ ԱԺ ամբիոնից ասել էր. «Պարոն Լիսկա, պատրաստվիր, գալու ենք՝ քեզ դուրս հանենք»։ Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ում Գալուստ Սահակյանին դեմ-դիմաց դուրս է եկել Սյունիքի մարզպետը. «Իյա, Սուրիկ, Էս վախեցել-փախել-եկել ես Երևան, որ ի՞նչ անես՝ փրկվե՞ս Զառայից, բա գիտես մեր ջանը քար ա»։   Խաչատրյանն ասել է, որ գործով է եկել մայր-կուսակցություն, որ գիշերն էլի գնալու է։ «Հա, գնա, անպայման գնա, Սուրիկ ջան, մի քիչ զբաղեցրու էդ Րաֆֆուն ու Զարուհուն, մինչև էս անտեր արտահերթը պրծնի, թե չէ մեր օրն օր չի»,- Լիսկայի «դոշին դարդերն է լացել» Գալուստ Գրիգորիչը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս