ՀԱԿ-ի ստորագրահավաքը ոգևորել է կոալիցիոն «բազարի» մեջ մտած ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես  de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ում եւ ՀՅԴ-ում անչափ ոգեւորված են Լեւոն Զուրաբյանի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությունից, ինչին, ի դեպ, պակասում էր մի քանի ստորագրություն, եւ ինչին, սակայն չեն միանա ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:

Այդուհանդրձ, ՀԱԿ ստորագրահավաքը խիստ դիդակտիկ նշանակություն ունի, որպեսզի իշխանությունների հետ կոալիցիոն «բազարի» մեջ մտած այս երկու ուժերը ինքնագնահատանքի սուր վերելք ապրեն նույն իշխանությունների աչքում, թե՝ այ, տեսնու՞մ եք, մենք ոչ միայն հերոսաբար պայքարեցինք հանուն «այո»-ի, այլեւ, ավելի մեծ հերոսությամբ, չստորագրեցինք «Զուրաբյանի բարաթը», այնպես որ, նկատեք, գնահատեք, տվեք մեզ այն, ինչին արժանի ենք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս