Ինքնասպան եղած գործարարի պարտատերերի ցանկն աճում է. մահից առաջ գրված նամակում անուններ են նշվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր գործարար Աբրամ Ամիրխանյանի պարտատերերի ցուցակը շարունակում է աճել: Հիշեցնենք, որ սնանկացած գործարարն այս տարվա փետրվարի 16-ին իր տանը ինքնասպան էր եղել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ինքնասպան եղած գործարարի ընկերության «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտատերերի ցուցակը հասել է 187-ի: Ընդհանուր պարտքերի չափը կազմում է մի քանի միլիոն դոլար, բայց վերջնական թիվը դեռ ճշտվում է: Ի դեպ, արդեն 10 ամիս է, ինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է Լեւոն Ամիրխանյանի ինքնասպանության գործով նախաքննությունը: Ու տեղեկություններ կան, որ հայտնի գործարարը ինքնասպան լինելուց առաջ նամակ էր գրել, որտեղ նշել էր, թե իր սնանկանալու համար ում է մեղադրում եւ ինչ-ինչ անուններ էր նշել»:




Լրահոս